30/11/2016 18:57
Հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի մոտ ուռուցք է հայտնաբերվել
Հայտնի ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովի առողջական վիճակը նկատելիորեն վատացել է հենց համերգի ժամանակ, որից հետո վերջինս հետաձգել է բոլոր միջոցառումները: Մտերիմների խոսքով՝ մինչ այս արտիստը հագեցած գրաֆիկի պատճառով էր հետաձգում բուժումը, սակայն վիճակի վատթարացումը ստիպեց անմիջապես հետազոտվել:
Life.ru-ի փոխանցմամբ հումորիստը վիրահատվել է Գերմանիայի ամենահայտնի կլինիկաներից մեկում:
Նրան ուղեղի բիոպսիա են արել, շնորհիվ որի, ուռուցքաբանական բաժանմունքի մասնագետները կարող են ճիշտ ախտորոշում տալ:
Զադորնովի հետ միասին այժմ Գերմանիայում է գտնվում նաև նրա ընտանիքը՝ կինը և դուստրը: Ի դեպ, նրանք այս մասին խոսում են միայն ամենամտերիմների հետ:
«Նրանք չենք ցանկանում, որ այս մասին բոլորն իմանան: Նրա գլուխը վաղուց էր ցավում, բայց չցանկանալով համերգները հետաձգել՝ հապաղում էր բժշկի գնալ, մինչև վերջնականորեն վատացավ: Արդեն պատրաստվում է բուժմանը», - նշել է ռուսական կայքի աղբյուրը:
Երբ բիոպսիայի պատասխանները պատրաստ լինեն, և պարզ լինի ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը, երգիծաբանի ընտանիքը պետք է որոշում կայացնի՝ բուժման ինչ մեթոդ ընտրել: