01/12/2016 09:58
Արծվիկ Մինասյանի համար գնվել է 914 հազար դրամ արժողության ավիատոմս. ՀԺ
Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով և ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո։ Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը։
«Մինասյանը, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պետք է մասնակցեր Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը։ Քանի որ վարչապետի որոշման և Ա. Մինասյանի թռիչքի միջև ընդամենը երկու օր է մնացել, կարելի է մտածել, որ այդ պատճառով է տոմսն այդքան թանկ ստացվել։ Բայց եթե անգամ մենք Լյուքսեմբուրգ թռչելու համար հենց վաղը փորձենք տոմս ձեռք բերել, այն կարժենա 400-800 եվրո կամ 200-400 հազար դրամ։ Իհարկե, կան նաև 1000-2000 եվրոյով հարմարավետ տոմսեր, բայց արդյոք մեր աղքատիկ բյուջեն ընդունակ է նման շռայլության։
Ի դեպ, նույն փաստաթղթում նշված է, որ նույն չվերթով գնվել է ևս մեկ տոմս, բայց այն արժեցել է կրկնակի էժան՝ 435 հազար դրամ։ Այս տոմսն էլ նախարարության համար, հավանաբար, գնել է գերատեսչությունների ավիատոմսերի գնումներով զբաղվող «Էկենգ» ընկերությունը, որին այս պարագայում թանկությունը, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրել»,-գրել է թերթը։