01/12/2016 09:25
Դումանյանները նեղացած են իշխանությունից, պատրաստվում են արտագաղթել. «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով` Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր:
«Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին` ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա` կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Սակայն վերևներում գտան, որ ընտանիքից մեկը պետք է պաշտոնյա լինի, և ավագ Դումանյանը տեղը զիջեց կրտսերին։ Ապա դուրս եկավ նաև ԲՈՀ մասնագիտական հանձնաժողովից, իսկ Հովիկ Արգամիչի գահընկեցությունից հետո ազատվեցին նաև Գուրգեն Դումանյանից: Երկրից հեռանալու մասին լուրերը չհաջողվեց ճշտել, քանի որ Դումանյանները վերջին օրերին անհասանելի են»,-գրել է թերթը: