01/12/2016 09:20
Միհրան Պողոսյան. Իմ անցած ուղին և փորձը ինձ հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլորտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ՝ կապված վերջինիս ապագա ծրագրերի և ԴԱՀԿ պետի ԺՊ Արմեն Հարությունյանի հետ լարված հարաբերությունների մասին։
Թերթի հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, Մ. Պողոսյանը պատասխանել է. «Իմ անցած ուղին, փորձը և ունակություններն ինձ իրականում հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլորտում կամ նախաձեռնությունում»։
Արմեն Հարությունյանի հետ հարաբերությունների մասին խոսելով՝ ասել է. «Նախկին ենթականերիս մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: