01/12/2016 20:43
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ԼՂ սահմանին հայկական կողմից զոհերի առկայության մասին լուրերը
Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում` Մարտունու ուղղությամբ, Ադրբեջանական ԶՈՒ-ի արկակոծության հետևանքով հայկական կողմից զոհեր կան:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ սահմանային որոշ կրակոցներ եղել են, սակայն զոհեր հայկական կողմից չկան:
«Ըստ պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ այս պահի դրությամբ նման բան չկա: Չնայած եղել են որոշակի սահմանային կրակոցներ, որևէ զոհ չկա», - ասաց Հովհաննիսյանը: