01/12/2016 10:56
Ամփոփվել է «Նուռ 2» համահայկական երիտասարդական գրական մրցույթը
Ազգային գրադարանի մեծ դահլիճում երեկ տեղի է ունեցել «ՆՈւՌ 2» համահայկական երիտասարդական գրական երկրորդ մրցանակաբաշխությունը:
Ծրագիրը նախաձեռնել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազամկերպությունը՝ Երևանի գրողների միության հետ համատեղ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, տեղեկացնում է «Համահայկական երիտասարդական շարժման» մամուլի ծառայությունը:
«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազամկերպության նախագահ Կառլեն Խաչատրյանը նշել է, որ նախաձեռնելով այս մրցույթը՝ նպատակ են ունեցել խթանել երիտասարդների` մշակութային կյանքին մասնակցությունն ու նպաստել նրանց հոգևոր-մշակութային զարգացմանը: Ծրագրի հիմնական թիրախ խումբը գրական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներն են, ովքեր այսօր ճանաչման, խրախուսման և ամենակարևորը հրատարակման խնդիր ունեն:
«Սահմանվել է 3 անվանակարգ՝ յուրաքանչյուրում 3-ակա մրցանակային տեղ: Սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները ձեռնունայն չհեռացան. Բոլոր հեղինակներն էլ ստացան հավաստագրեր, նռան սիմվոլիկայով նվերներ, գրքեր, իսկ մրցանակայաին տեղեը զբաղեցրած մասնակիցներն այս ամենից զատ ստացան նաև փայտե ՆՈՒՌ:
Միջոցառումը երկրորդ անգամ էր կազմակերպվում, առաջինը 2013թ.-ին էր: Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում փաստում է, որ ի զարմանս իրենց առաջին ծրագրից հետո, տեսնելով մասնակիցների շրջանում առաջացած ոգևորությունը և մասնագիտական շրջանակներից ստացված դրական արձագանքները, որոշում կայացվեց կրկին նման միջոցառում իրականացնել: Մասնակիցները թեմատիկ սահմանափակում չեն ունեցել, ինչը հնարավորություն է տվել հեղինակներին ազատորեն ստեղծագործելու: Եվ վերջում հասարակական կազմակերպության նախագահը հույս հայտնեց, որ գրական նման ծրագրերը կլինեն ավանդական, և ավելի մեծ թվով երիտասարդների հնարավորություն կընձեռվի մոտ կանգնել մշակութային կյանքին»,- նշված է հաղորդագրության մեջ: