02/12/2016 09:10
2 ամիս չեն վճարել Հ2 հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, վատանում է նաև լրատվամիջոցների, անգամ՝ բավականին պաշտպանվածների ֆինանսական վիճակը։ Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վճարելիս էլ մի քանի մասով են տալիս: Աշխատակիցներից տեղեկացանք, որ եթե նախորդ տարիներին իրենց աշխատավարձը համարվում էր բարձր և ժամանակին վճարվում էր, ապա այժմ խնդիրը գնալով բարդանում է:
Հիշեցնենք, որ Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի՝ կապված ենթաստամոքսային գեղձի հետ: Մեկ շաբաթ շարունակ նա գտնվել է հիվանդանոցում, ապա տեղափոխել են Գերմանիա, որտեղ շարունակում է բուժումը:
Հ2-ից տեղեկացանք նաև, որ այս օրերին Մայրապետյանի ունեցվածքը, ընկերություններն անվանափոխում են որդու անունով»: