02/12/2016 17:10
Բակո Սահակյանը հանդիպել է կրթության, գիտության և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել կրթության, գիտության և սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: