02/12/2016 20:29
Բերնդ Շուստերը կցանկանար աշխատել «Բարսելոնում»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը պատմել է, որ կցանկանար աշխատել «Բարսելոնում», հայտնում է «Чемпионат»-ը:
«Իհարկե, կցանկանայի գլխավորել «Բարսելոնը»: Բոլորն էլ կցանկանային աշխատել այդ ակումբում։ Խոսքը մեծագույն ակումբի մասին է, բայց ես չգիտեմ՝ այս կյանքում կունենամ նման հնարավորություն, թե՝ ոչ։ Գուցե դրա համար ինձ հարկավոր է ևս մեկ կյանք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
ֆուտբոլային կարիերայի տարիներին գերմանացին խաղացել է «Ռեալում» ու «Բարսելոնայում», իսկ Արքայական ակումբը գլխավորել է 2007-2008-ը։