02/12/2016 19:28
Դի Կապրիոն վաճառել է Լոս Անջելեսի իր տունը
Ամերիկացի դերասան, «Օսկարի» դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն ազատվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տնից, հայտնում է Lenta.ru-ն:
2016 թվականի սեպտեմբերին վաճառքի հանված առանձնատունը ձեռք Է բերել անհայտ մի գնորդ՝ վճարելով 2,24 միլիոն դոլար՝ գրեթե 160 հազար դոլարով պակաս, քան ծրագրել Էր ստանալ դերասանը:
Վաճառված տան ընդհանուր մակերեսը 300 քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի է, հողամասի չափը՝ 0,1 հեկտար: 1930-ական թվականներին կառուցված առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հյուրասենյակ՝ բարով և լողավազան: Մենատան պատուհաններից բացվում Է օվկիանոսի համայնապատկերը: