03/12/2016 09:24
Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները կհամակարգի Տարոն Մարգարյանը. ՀԺ
Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է։ ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ՝ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը։ Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամերից մեկը, և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,-ասել է Թադևոսյանը։
Ըստ նրա, Մարգարյանի թեկնածության, նաև ՀՀԿ փոխնախագահների հարցը կորոշվի ՀՀԿ-ի խորհրդի առաջիկա նիստի ժամանակ։