03/12/2016 09:45
Օպտիմալացման պատճառով պետական գերատեսչություններում չինովնիկները հուսահատ են. «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով՝ պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ 2 հազար հոգանոց աշխատակազմից կրճատվելու է 20-25 տոկոսը:
«Օպտիմալացումների «թրի տակով» անցնելու է նաև փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կրճատվում են բազմաթիվ մարզային կառույցներ, մի շարք վարչություններ են կրճատվում կամ միաձուլվում: Վարչապետը հարցը խիստ է դրել և նախարարներին ասել, որ իրեն թափուր հաստիքների ցանկը չբերեն: Այնպես որ, միջին չինովնիկները հուսահատ են, չգիտեն, թե ինչով են զբաղվելու»: