03/12/2016 10:01
Բիզնես գործընկերներին պաշտոններ տալու գործընթացը շարունակվում է. «Փաստ»
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալներ ունի: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Գագիկ Թադևոսյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետի հրամանով՝ նոր տեղակալներ են նշանակվել Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը:
«Փաստի» տեղեկություններով` Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
«Հավանաբար, այժմ արդեն պաշտոն զբաղեցնելու համար միայն «Գազպրոմ» ընկերության կադրերը չեն բավականացնում, և յուրաքանչյուր նորանշանակ նախարար իր հետ բերում է նաև իր բիզնես գործընկերներին: Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը»,-գրել է թերթը: