03/12/2016 12:48
Ռոնալդուն 150 մլն եվրոյի հարկ է թաքցրել
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հանդիսանում է 150 միլիոն եվրոյի հարկեր թաքցնող մեքենայությունների մասնակիցներից մեկը, հայտնում է Sports.ru-ն՝ հղում անելով գերմանական Spiegel պարբերականին:
Նման իրավիճակում է հայտնվել նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որին մեղադրում են 12 միլիոն եվրոյի մեքենայության համար:
Ռոնալդուի, ինչպես և Մոուրինյուի գործակալը Ժորժե Մենդեշն է։ Հենց նա է Շվեյցարիայում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող օֆշորային կազմակերպությունների միջոցով հարկերը թաքցնելու սխեմաները մշակել: