03/12/2016 13:10
Քննարկվել է արխիվային գործերի ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանին:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, քննարկվել են արխիվային գործերի ոլորտում Արցախի և Հայաստանի Հանրապետության փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման համագործակցությունը՝ բարձր գնահատելով Ամատունի Վիրաբյանի գիտական ներդրումը պատմության նորագույն շրջանի ուսումնասիրման գործում: