05/12/2016 15:03
Զլատան Իբրահիմովիչ. Կգերադասեի հաղթել՝ գոլ խփելու փոխարեն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիասթափված է մնացել «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպման արդյունքից (1։1)։ Հաշիվը 42-րդ րոպեին բացել է Զլատան Իբրահիմովիչը, իսկ 89-րդ րոպեին Լեյտոն Բեյնսը 11 մետրանոց հարվածով վերականգնել է հաշվի հավասարակշռությունը, փոխանցում է Sport-express.ru-ն:
«Մենք մեզ ավելի վստահ կզգայինք, եթե մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնեինք, - ասել է ֆուտբոլիստը,- Ես այսօր գոլ խփեցի, սակայն դա մեզ միայն մեկ միավոր տվեց։ Կգերադասեի հաղթել ու գոլ չխփել։ Մենք պետք է ավելի շատ ձգտենք ու վաստակենք մեր միավորները»։