05/12/2016 11:56
Մոուրինյո. «Էվերտոնի» հետ խաղում մենք էինք լավագույն թիմը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի արտագնա խաղը (1։1) հայտնում է Sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակը ձեռքից բաց թողեց խաղավերջում, երբ մրցավարը Մարուան Ֆելլաինիի կասկածելի խախտման համար 11 մետրանոց հարված նշանակեց։
«Արդյոք 11 մետրանոց հարված կա՞ր։ Ոչինչ չունեմ ասելու, առանց մեկնաբանության։ Մինչ այդ մենք լավագույն թիմն էինք խաղադաշտում։ Արդյունքը չի արտացոլում թիմերի խաղային տարբերությունը», - ասել է Մոուրինյոն։
Հարցին՝ արդյոք պետք է էլի ինչ-որ բան անել, որպեսզի հաջողությունը ժպտա թիմին, Մոուրինյոն պատասխանել է. «Ոչ։ Մեզ անհրաժեշտ է աշխատել այնպես, ինչպես մինչև հիմա ենք անում»։