06/12/2016 09:47
ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը. ՀԺ
ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը, և քննարկվում է, թե որ տարածաշրջանում ում թեկնածությունն է առաջադրվելու։
Ընդ որում, յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի թեկնածություն է առաջադրվելու։
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Չարենցավանում այդ պարտավորությունը կիսում են պատգամավոր Վարդան Այվազյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը կամ նրա որդին՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, և «ՄԻԿՄԵՏԱԼ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին։
Մ. Հարությունյանը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։ Թերթը փորձել է այս թեկնածուներից Կ. Շահգալդյանից պարզել, թե առաջադրման վերաբերյալ ինչ քննարկում կամ գործընթաց է սկսվել։
«Շատ եք շտապում, ես այդ մասին ոչինչ չեմ ասի»,- ասել է նա։