06/12/2016 09:54
Վիկտոր Դալլաքյանը, հնարավոր է, միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրել է.
«Մինչ այս պահը, ըստ Վիկտոր Դալլաքյանի հավաստիացումների, Սեյրան Օհանյանը դառնալու է իր ստեղծելիք «Երրորդ հանրապետության» ղեկավարը։ Եթե ինչ-որ պատճառով դա տեղի չունենա, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։
Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո իր հրավիրած ասուլիսում բավական ջերմ խոսեց Ծառուկյանի մասին, վերջապես, անձամբ բացատրեց, որ հենց ինքն է գրել ԲՀԿ կանոնադրությունը։ Ուստի ոչ մի խոչընդոտ չկա այս պահին նման համագործակցության համար»։