06/12/2016 20:08
«Սառցե սիրտը» նոր սառցե շոուն՝ Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում
Հունվարի 7-8-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսատեսին է ներկայացվելու բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված գունեղ սառցե շոուն, որն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին:
Բոլոր երեխաներին և նրանց ծնողներին սպասվում է արտասովոր ձմեռային ճամփորդության դեպի թովիչ մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ մարդկանց սրտերում:
Աննայի, Էլզայի, Քրիստոֆի և Օլաֆի զարմանահրաշ ճամփորդությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը և զվարճալի հանդերձները կգրավեն փոքրիկներին, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքի և ժամանակակից պարային համարները: Դերերում ներգրավված են Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող սպորտսմեններ և լավագույն սառցե շոուների մենակատարներ: Գլխավոր դերերում բազմաթիվ սպորտային տիտղոսակիրներ Ալեքսեյ Ռոգոնովն ու Քրիստինա Աստախովան են:
Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միայլովը համաշխարհային սառցե շոուների մենակատար է, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի և բազմաթիվ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի սառցե թատրոնի «Юнона и Авось», «Алиса в стране чудес» ներկայացումների, Եվգենի Պլյուշչենկոյի «Короли льда», «Снежный король», «Щелкунчик» սառցե շոուների, Պյոտր Չեռնեշովի «Парфюмер», «Джинглики», «Щелкунчик», «Лебединое озеро», «Чиполлино» ներկայացումների:
«Սառցե սիրտը» սառցե շոուի պրեմիերան տեղի է ունեցել Ձմեռային սպորտաձևերի տոներին և արժանացել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրին:
Ներկայացումը դիտվում է մեկ շնչով, իսկ ստացած դրական հույզերը անպայմանորեն կդառնան ընտանեկան պատմության այն հաճելի հիշողություններից, որոնք միավորում և ջերմացնում են յուրաքանչյուր ընտանիքի: Սպասում ենք մանուկներին և մեծերին մեր ներկայացմանը: