06/12/2016 19:03
Լևանդովսկին մոտ է «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս ևս երկու տարով կերկարաձգի համագործակցությունը մյունխենյան ակումբի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ, իսկ նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2021 թ ժամկետով, հայտնում է Sports.ru-ն:
Թարմացված պայմանագրի համաձայն, Լեհաստանի ընտրանու հարձակվողը տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ կստանա, ինչը հավասար է թիմի առաջատար Թոմաս Մյուլլերի աշխատավարձին։
«Նոր պայմանագրի ստորագրումն իրեն երկար սպասեցնել չի տա», - ասել է ֆուտբոլիստի գործակալ Մարկ Բարտելը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին մասնակցել է 13 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում։