07/12/2016 09:36
Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում. «Ժամանակ»
Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համաձայնության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։ Կուսակցության սփյուռքի կառույցները, չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների և մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։ Մյուս խնդիրը կադրերն են՝ ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցությանը նվազագույն անցողիկ տեղեր ապահովեն ԱԺ-ում», - հավելել է թերթը։