07/12/2016 20:59
«Ռեալը» մեկնաբանել է Ռոնալդուի եմ մեղադրանքները
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ: «Արքայական ակումբի» հայտարարությունում նշված է, որ Ռոնալդուն կատարել է բոլոր հարկային պարտավորվածությունները, փոխանցում է «Чемпионат»-ը:
«Հաշվի առնելով վերջին լուրերը, ինչպես նաև Իսպանիայի հարկային ծառայության ներկայացրած ապացույցը, ըստ որի՝ Ռոնալդուն վճարում է բոլոր հարկերը՝ «Ռեալը» կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել ֆուտբոլիստի հանդեպ: Նա օրինակելի վարք է դրսևորում ակումբում կատարած ամբողջ աշխատանքի ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ:
31-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր գործակալ Ժորժե Մենդեշի օգնությամբ 150 միլիոն եվրոյի հարկից խուսափելու մեջ: