08/12/2016 09:45
Լարսի բաց լինելու մասին հավաստիացմանը պետք է որոշակի վերապահումներով մոտենալ. ՀԺ
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմնիդա-Լարս ավտոճանապարհը երեկ ժամը 17։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս հավաստիացմանը, սակայն, պետք է որոշակի վերապահումներով մոտենալ։
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, ճանապարհը առնվազն այդ պահին շարունակում էր փակ մնալ, և վրացական կողմը դեռ չէր ավարտել ճանապարհը ձնից մաքրելու աշխատանքները, և երթևեկությունը թույլատրվում էր միայն մարդատար մեքենաներին։
Այսօր առավոտյան այս հարցում թերևս հստակեցում կմտնի։ Ճանապարհի նշված հատվածը փակվել էր դեկտեմբերի 2-ին, ինչի պատճառով այստեղ կուտակվել են հարյուրավոր մեքենաներ։