08/12/2016 15:55
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ստանա «երկրորդ շունչը»
Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ստանա «երկրորդ շունչը», փոխանցում է РИА Новости-ն:
«Գոյություն ունի այդ հակամարտության վերաբերյալ բանակցություններին աջակցելու ձևաչափ՝ Մինսկի խումբը, և այսօր անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը երկրորդ շունչը ստանա», - ասել է Շտայնմայերը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված:
«Ղարաբաղյան հակամարտությունը մնում է վտանգավոր և անհրաժեշտ է բանակցություններ վարել՝ լուծում ստանալու նպատակով: Ապրիլին հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր: Կրկին կա դրա բռնկման վտանգ», - ասել է Շտայնմայերը:
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս հայտարարել է, որ Եվրամիությունն ականկալում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի առաջխաղացում: