08/12/2016 17:08
Արցախի և Հայաստանի նախագահները ԼՂՀ ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն են հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրն Արցախի և Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: