08/12/2016 15:51
Թոմաս Տուխել. «Ռեալի» դեմ արտագնա խաղում կամային ոչ-ոքին հատուկ նվաճում է
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո (2։2) հայտարարել է, որ գոհ է արդյունքից, փոխանցում է Sport-express.ru-ն:
Գերմանական թիմը փլեյ-օֆֆ է մտել առաջին տեղով։
«Գոհ ենք, որ եզրագիծը հատեցինք առաջին տողում,- Տուխելի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ - Դա հատուկ նվաճում է, քանզի հյուրընկալվելիս պարտվում էինք 0։2 հաշվով։ Խաղի սկզբում մենք մի շարք պարզունակ սխալներ գործեցինք, մրցակցին թույլատրեցինք պահեր ստեղծել։ Մեկնարկը չհաջողվեց, սակայն մենք կարողացանք ոտքի կանգնել ու ոչ-ոքիի հասնել։ Իմ թիմը շատ լավ գործեց»։