08/12/2016 16:56
Փորձարկումներ՝ ՖԻՖԱ-ից. Աշխարհի առաջնություն՝ 48 թիմով ու 16 խմբով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հանդես է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության բարեփոխման նոր նախաձեռնությամբ, փոխանցում է iSport.ua-ն։
ՖԻՖԱ-ի նոր ղեկավար Ջաննի Ինֆանտինոն ոչ մի կերպ չի հանգստանում աշխարհի առաջնությունների գործող ձևաչափի փոփոխության հարցում։ Իտալացին նախ հայտարարեց Մունդիալի մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու մտադրության մասին, իսկ ահա նրա նոր գաղափարը գերազանցել է նախորդին։ Ինֆանտինոն առաջարկում է մրցաշարի միանգամայն նոր կառուցվածք, որում հանդես կգա 48 թիմ։ Նրանք, իրենց հերթին, կբաժանվեն 16 խմբի, յուրաքանչյուրում՝ 3-ական։ Լավագույն երկու թիմը դուրս կգան հաջորդ փուլ։
Սպասվում է, որ այս գաղափարը պաշտոնապես կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին կայանալիք ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում։ Եթե այն հաստատվի, կփորձարկվի միայն ԱԱ-2026-ում։