08/12/2016 22:31
ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներն են քննարկել ՀՀ և ՌԴ արտգործնախարարները
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Համբուրգում կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են միջազգային հարթակներում հայ-ռուսական համագործակցության մի շարք հարցեր, նաև ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները», - նշված է հաղորդագրության մեջ։