08/12/2016 17:21
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Շքանշանը Ստեփան Ռոստոմյանին հանձեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին Ստեփան Ռոստոմյանին հանձնեց Լեհաստանի կառավարության՝ «Նվիրյալ Լեհական մշակույթին» պարգևը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ մաեստրո Ռոստոմյանը ոչ միայն Հայաստանի համար է նշանակալից անձ, այլ ողջ աշխարհի, այդ թվում՝ նաև Լեհաստանի: