09/12/2016 09:20
ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվում՝ ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի հետ դաշինք կազմի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ապա ՀՀԿ և ԲՀԿ-ի հետ դաշինքով։
«2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի և Ծառուկյանի միջև և «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում և դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձևավորվող դաշինքի հետ։