09/12/2016 09:43
Վիկտոր Դալլաքյանը փորձում է ընդգրկվել Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքում. «Ժամանակ»
Քաղաքական դաշտի համընդհանուր «դաշինքայացումը» ընտրություններին առանձին մասնակցության խնդիր է առաջացրել նոր ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության համար։
«Վիկտոր Դալլաքյանը հասկանում է, որ նոր կուսակցությունն այսպիսի «առատ» ընտրության պայմաններում չի կարող միայնակ 5 տոկոսի շեմը հաղթահարել։ Ուստի, այս պահին ամենահարմար տարբերակը Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքում ընդգրկվելն ու երկու՝ իր և Սեյրան Օհանյանի համար անցողիկ տեղեր ապահովելն է։ Առայժ հարցը վերջնական լուծում չի ստացել», - գրել է «Ժամանակ»-ը: