09/12/2016 10:06
Հովիկ Աբրահամյանը Վանաձորում հանքավայրեր է սեփականշնորհել՝ պաշտոնաթող լինելուց առաջ. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը: Օրինակ` վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:
Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաև դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»»: