09/12/2016 17:05
Լավրով. ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել ԼՂ-ում դիտորդների տեղակայման վայրի վերաբերյալ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը: Նա տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ընդամենը 7-ով:
«Այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ-ի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսեսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսեսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսեսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,-ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարը: