09/12/2016 19:30
Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են ԼՂՀ հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է ԼՂՀ հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը և տիրող իրավիճակին. տեղեկացնում են ԱՀ լրատվական ծառայությունից:
Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի և մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: