09/12/2016 17:17
Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով եռանախագահների կողմնորոշմանը ԼՂ հակամարտության մասին, ասել է.
«Եռանախագահող երկրները ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե ում է ուղղված դա»:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ եռանախագահները կոչ են արել կյանքի կոչել զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը:
Բանակցություններում առաջ շարժվելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: