10/12/2016 10:14
Ծառուկյանը հայտարարությամբ կհստակեցնի իր մասնակցության ձևաչափը. «Հրապարակ»
Ծառուկյանամերձ շրջանակներից «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մինչև հաջորդ շաբաթվա կեսերը հանդես գալ հայտարարությամբ՝ հստակեցնելով առաջիկա քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափի, ծրագրերի հետ կապված հարցերը։
Ըստ թերթի` քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը։
ԲՀԿ նախկին ղեկավարի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն այս առիթով հետևյալն է ասել. «Ես, որպես հիմք, ունեմ պարոն Ծառուկյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ առաջիկա օրերին հանդես կգա հստակեցումով, թե ինչ ձևաչափով ու ինչպես է մասնակցություն ունենալու քաղաքական գործընթացներին, որևէ այլ հայտարարություն այս հարցի վերաբերյալ չեմ լսել իրենից»։