10/12/2016 10:05
Համաձայն օրենքի՝ Կարեն Կարապետյանը չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն օրենքի, չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում։
Օրենքը պահանջում է, որ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարին հանդիսանա ՀՀ քաղաքացի և վերջին 4 տարին մշտապես բնակվի ՀՀ-ում։ Իսկ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարիներին բնակվել է Մոսկվա քաղաքում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է իրավիճակից ելք գտնել։ «Առաջիկայում Դավիթ Հարությունյանը տարբեր ձևաչափերով կսկսի դեմքի լուրջ արտահայտությամբ հասարակությանը բացատրել-համոզել՝ «կռուտիտ» լինել, որ Կարեն Կարապետյանի առաջադրման համար իրավական որևէ խոչընդոտ չկա», - գրել է թերթը։