10/12/2016 12:21
ՈՒԵՖԱ-ն որոշել է Euro-2020-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման չափորոշիչները
ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը կայացել է երեկ, Նիոնում, հաստատվել է Euro-2020-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման սխեման, հայտնում է Sport-express.ru-ն։
Մրցաշարը, հիշեցնենք, կանցկացվի ոչ ստանդարտ սխեմայով։ Այն ոչ թե կոնկրետ երկիր կընդունի, այլ 13 քաղաք՝ ողջ Եվրոպայից։
Զույգերի բաժանման ժամանակ կկազմվեն մի շարք տարբերակներ՝ ելնելով մարզական ուժից, այլ կերպ ասած՝ հաշվի կառնվեն եզրափակիչ մտած բոլոր թիմերը, քաղաքների միջև հեռավորությունը և, եթե պահանջվի, սահմանափակումները՝ կապված անվտանգության ու քաղաքական գործոնի հետ։
ՈՒԵՖԱ-ում կորոշեն քաղաքների 5-6 զույգ՝ հենվելով վերը նշված չափորոշիչների վրա, և տարբերակներից մեկը վիճակահանությամբ կհաստատվի 2017 թ. նոյեմբեր-դեկտեմբերին։ Ավելացնենք, որ Euro-2020-ը կհյուրընկալեն Բաքուն, Բրյուսելը, Կոպենհագենը, Լոնդոնը, Մյունխենը, Բուդապեշտը, Դուբլինը, Հռոմը, Ամստերդամը, Բուխարեստը, Սանկտ-Պետերբուրգը, Գլազգոն, Բիլբաոն։