13/12/2016 17:33
2017 թվականին կներկայացվեն մի շարք նոր հաղորդումներ. Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարարությունը տարբեր հեռուստատեսությունների ղեկավարների հետ ձեռք է բերել 2017 թվականին նոր հաղորդումներ հեռարձակելու մասին մի շարք պայմանավորվածություններ, այս մասին նշեց Արմեն Ամիրյանը «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցին:
«2017 թվականի ընթացքում տարբեր հեռուստատեսությունների ղեկավարների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ ու շարունակում ենք ձեռք բերել նոր հեռուստատեսային գեղարվեստական բազմասերիանոց կինոնկարներ, նոր հաղորդումներ, ազգային երգ- երաժշտության մրցույթներ, փառատոններ հեռարձակելու թույլտվություն, որոնք կգան, հակակաշիռ կդառնան այն հեռուստաարտադրանքին, որոնից մենք դժգոհ ենք», - ասաց Ա. Ամիրյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ, արդեն իսկ Հանրային հեռուստեսության հետ համատեղ, հրավիրել են ռեժիսոր Մհեր Մկրտչյանին՝ բազմասերիանոց ֆիլմի նկարահանումների համար, որի աշխատանքները սկսվելու են մոտ ժամանակներում: