13/12/2016 09:58
Իբր Ադրբեջան մեկնել պատրաստվող Արմեն Վիրաբյանը հանդես կգա տեսաուղերձով. ՀԺ
Ադրբեջանական haqqin.az կայքը երեկ գրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ, որը 2013թ. եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը, ապա՝ «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը։
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ «Ժառանգության» խոսնակը պնդում էր, թե լուրը սուտ է և Վիրաբյանը, որը արտագաղթել է Գերմանիա, հանդես կգա տեսաուղերձով։