13/12/2016 12:34
«Ռոման» ուժեղ դուրս եկավ «Միլանից»
Իտալական A Սերիայի 16-րդ տուրի վերջին խաղում հանդիպեցին 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանն» ու «Ռոման», փոխանցում է «Чемпионат»-ը: Հռոմում կայացած խաղում դաշտի տերերն առավելության հասան նվազագույն հաշվով: «Ռոմայի» հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփել է բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը:
Առաջին խաղակեսում միլանցիներն ունեցան հաշիվը բացելու լավ հնարավորություն, սակայն ֆրանսիացի հարձակվող Մբայե Նիանգը երկրորդ խաղում անընդմեջ վրիպեց 11 մետրանոցից: «Ռոման» 35 միավորով երկրորդ տեղում է և 4 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»:
«Միլանը» 32 միավորով եզրափակում է եռյակը: