13/12/2016 09:32
Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին. ԲՀԿ ցանկում տեղ են խոստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային Ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկում։ Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշում չի հայտնել։
«Ժողովուրդի» հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառել իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ։
«Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի։