13/12/2016 09:33
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ
Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք):
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: