13/12/2016 17:43
ԵԱՀԿ համանախագահներն առաջիկայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հնարավոր է, կայանա առաջիկայում, այսօր Վիեննայի հետ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Չնայած նրան, որ արտգործնախարարները համանախագահների հետ առանձին են հանդիպել, կա հեռանկար, որ առաջիկայում հնարավոր է միասնական հանդիպում», - ասել է նա:
«Նախարարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով շատ բովանդակալից ու հեռանկարային է: Նրանք վերահաստատել են այն հիմնարար սկզբունքները, որոնք քննարկվում են բանակցային գործընթացի շրջանակներում: Եռյակն աշխատում է միասնական», - նշել է Ա. Լուկաշևիչը: