13/12/2016 11:07
Հալեպն ազատագրված է, քաղաքը ցնծում է (Տեսանյութ)
Դեկտեմբերի 12-ին սիրիական մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով պետական պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ Հալեպ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է։
Ինչպես հայտնում է «Գանձասարը»-ը` ժողովուրդը ցնծությամբ տոնում է 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը:
«Հալեպի և ողջ Սիրիայի համար այսօր պատմական օր է։ Կեցցե՛ սիրիական բանակը և Հալեպի ժողովուրդը։ Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:
Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:
Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս: