13/12/2016 11:21
Գյումրու դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նախարարն ընտրությունը կատարել է թատրոնի տնօրենի մրցույթի վերջին փուլ անցած երկու թեկնածուների միջև։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը, Արտաշես Առաքելյանն ու Ասպրամ Բաղդասարյանը: Մրցույթին չէր ներկայացել Ասպրամ Բաղդասարյանը:
Մրցույթի հաղթող էին ճանաչվել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը: Եռօրյա ժամկետում նախարարը պետք է երկու հաղթողից մեկին նշանակեր թատրոնի տնօրեն: