14/12/2016 09:55
Գագիկ Խաչատրյանին ստիպել են մեծ ներդրում կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ՀԺ
«Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունը ստիպել է սեփական միջոցների հաշվին մեծ ներդրում կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ սահմանն ապահովելով տեխնիկական հզոր միջոցներով։
Մինչ նախարար դառնալը Խաչատրյանը ստիպված է եղել մեծ գումարներ ծախսել և սահմանն ապահովել ադրբեջանական կողմից բոլոր շարժերն արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքավորումներով։ Ընդ որում, տեխնիկական միջոցները տեղադրելու համար սահման են մեկնել Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերության մասնագետները։
Թերթը փորձել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից մեկնաբանություն ստանալ այս և ՀՀ այլ պաշտոնյաների կամ մեծահարուստների կողմից կատարված ներդրումների վերաբերյալ, բայց նա չի ցանկացել պատասխանել՝ չհերքելով, որ նման իրողություն եղել է։