14/12/2016 17:21
Նալբանդյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը:
Այս առումով կարևորվել է Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը: