14/12/2016 14:20
ՊԵԿ միջին պաշտոնյան այնպես է հանգստանում, որ արաբական շեյխերը գլուխները պատին են տվել. Նաիրա Զոհրաբյան
Ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը լիարժեքորեն չի գործի, օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մինչև այս օրենք էլ արգելվում էր կաշառք վեցնելը, մի շարք օրենքներով էլ պետական պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված բազմաթիվ արգելող օրենքներ ունենք, բայց այդ ամենը գործում է միայն այն դեպքում, երբ դրա քաղաքական համաձայնեցումը կա: Դալանում դատավորին բռնում են այն ժամանակ, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին շոու սարքելու կարիք կա, իսկ ավելի մեծ կոռուպցիոներները հանգիստ նստած են ոչ թե դալանում, այլ՝ իրենց սենյակներում»,- ընդգծեց պատգամավորը:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ավելի քան ակնայտ է, որ ապօրինի հարստացած մի շարք պաշտոնյաներ կան: Որպես օրինակ՝ պատգամավորը կոչ արեց հետևել, թե որտեղ են հանգստանում պաշտոնյաները:
«ՊԵԿ միջին պաշտոնյան այնպես է հանգստանում, որ արաբական շեյխերը գլուխները պատին են տվել: Ես չեմ խոսում առավել բարձր պաշտոնյաների մասին»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ բոլորն էլ այդ օրենքին կողմ են քվեարկելու, մինչդեռ վստահ չէ, որ նախագծի ընդունումից հետո բոլոր խնդիրները լուծվելու են: